
Ամերիկյան ընկերությունները սահմանել են IPO-ների նոր ռեկորդ
2014 թվականի առաջին երկու ամսում ԱՄՆ-ում արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) ծավալները հասել են 2000 թվականից ի վեր իրենց առավելագույն ցուցանիշին: The Wall Street Journal-ը գրում է, որ ընկերությունները, ակտիվություն ցուցաբերելով ֆոնդային շուկայում, փորձում են գրավել նոր ներդրողներ:
Ըստ պաշտոնական տվյալների` ընթացիկ տարվա առաջին երկու ամսում ԱՄՆ-ում 42 ընկերություն իրականացրել է IPO` ներգրավելով, ընդհանուր առմամբ, 8.3 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2013 թվականի առաջին երկու ամսում ԱՄՆ-ում IPO էր իրականացրել 20 ընկերություն, 2000 թվականին` 77 ընկերություն: