
Բելառուսի արտաքին պետական պարտքը հասել է 39,12 մլրդ ԱՄՆ դոլարի
2013 թվականի արդյունքներով Բելառուսի արտաքին պետական պարտք կազմել է 39,12 մլրդ ԱՄՆ դոլար։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 15,8%-ով կամ 5,36 մլրդ ԱՄՆ դոլարով՝ կազմելով ՀՆԱ-ի 54,8%-ը։ 2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Բելառուսի պետական պարտքն աճել է 2,26 մլրդ ԱՄՆ դոլարով։
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Բելառուսի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներն աճել են 4,5%-ով և կազմել 15 մլրդ ԱՄՆ դոլար։