ԱՄՆ-ում գնաճը կազմել է 1,1%։
ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 1,1%։ Հուվար ամսվա արդյունքներով ցուցանիշն աճել է 1,6%։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսն ամսական կտրվածքով աճել է 0,1%-ով։
Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին տարեկան կտրվածքով 1,2% գնաճ, իսկ ամսական կտրվածքով՝ 0,1% գնաճ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը ամսվա կտրվածքով գրանցել է 0,6%-ով՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները (0,1%)։