Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ամփոփել է 2013թ. գործունեության արդյունքները
24/03/2014 10:50
Կիսվել

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ամփոփել է 2013թ. գործունեության արդյունքները

Կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստում խորհրդի կողմից բարձր է գնահատվել Հիմնադրամի 2013թ. գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, ընդգծվել է Հիմնադրամի կողմից կառավարվող տեխնոլոգիական նորարարական կենտրոնների գործունեության արդյունավետությունն ու կարևորությունը` Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման, արդիական մասնագիտական կարողությունների ձևավորման և երիտասարդության շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանման ուղղությամբ: Դրանց թվում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (MIC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և այլն:

2013թ. հիմնվել է նաև Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL), որը երիտասարդ մասնագետներին և ընկերություններին տալիս է աննախադեպ հնարավորություն` National Instruments ընկերության գերժամանակակից ինժեներական սարքավորումներին հասանելիությամբ և գործնական կիրառությամբ մասնագիտական հմտությունների զարգացման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման առումով`ճարտարագիտության 6 հիմնական ուղղությունների 34 մասնագիտացումներով:

Նշված կենտրոնների կողմից միայն 2013թ. կազմակերպված դասընթացները, սեմինարները, մրցույթները, բիզնես խորհրդատվությունը և այլ ծառայությունները հասանելի են եղել ավելի քան 4000 մասնագետների և 150-ից ավելի թիմերի:

Նիստի մասնակիցները կարևորել են նաև Հիմնադրամի կողմից համակարգվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որը մեծ խթան է հանդիսացել Հայաստանում համակարգչային տեխնոլոգիաների հասանելիության ապահովման համար: 2013թ. ընթացքում Հիմնադրամի առաջարկով այս ծրագրի ձևաչափի կատարելագործման արդյունքում վաճառվել են շուրջ 8000 միավոր համակարգչային սարքեր /սեղանի, դյուրակիր և պլանշետային/: Սակայն «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացումը կարևորվում է ոչ միայն դրա շրջանակում վաճառած համակարգիչների թվով, այլ այն հավելյալ ազդեցությամբ, որը ձևավորվել է դեռևս  ծրագրի մեկնարկային փուլից` համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով հատուկ հարմարավետ սպառողական վարկերի փաթեթների և որակյալ արտադրանքի պահանջարկի ձևավորման տեսակետից:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հիմնադրամի համակարգման ներքո գտնվող կամ Հիմնադրամի խորհրդատվությամբ իրականացվող Տեխնոլոգիական կենտրոնների հիմնման ծրագրերին` Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում և այլն: Արձանագրվել է, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) վերանորոգման աշխատանքներն ավարտվել են և ԳՏԿ շենքն արդեն լիարժեք շահագործվում է:

Նիստի ավարտին հոգաբարձուների խորհրդի անդամները համոզմունք են հայտնել, որ Հիմնադրամի կողմից իրականացվող այս բոլոր ծրագրերը և հատկապես վերը նշված կենտրոնների փոխգործակցությունը նպաստում են հայկական տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների առաջընթաց զարգացմումը խթանող ենթակառուցվածքների արդյունավետ շղթայի ձևավորմանը և տարիների կտրվածքով ընդլայնմանը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21