2013թ.-ին մեր երկրի միջազգային պահուստներն աճել են
2013 թվականի վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 2251,6 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ մեր երկրի պահուստների գերակշիռ մասը կազմել են փոխարկելի արտարժույթով ակտիվները:
Նշենք, որ 2013 թվականի սկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1799,3 մլն ԱՄՆ դոլար:
Այսպիսով, հաշվետու տարվա ընթացքում մեր երկրի միջազգային պահուստներն աճել են: