Բենզինը և դիզելային վառելիքը էժանացել են
Մարտին, փետրվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.7% և 1.7% գնանկում: Միևնույն ժամանակ, մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.7%-ով և 3.2%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ 2013թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել էր բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% և 3.0% գնաճ: