
Հունվար – փետրվարին ոսկերչական արտադրանքի և ադամանդների արտարդության ծավալները Հայաստանում կտրուկ նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա փետրվար ամսին Հայաստանում արտադրվել է 37.3 կգ ոսկերչական արտադրանք և 4 736 կարատ ադամանդ: Հունվար-փետրվարի համար տվյալները հետևյալն են` ոսկերչական արտադրանք` 91.5 կգ, ինչը 2013թ.-ի նույն ժամանակահատվածին զիջում է 20.8%-ով, և ադամանդներ` 9 551 կարատ, ինչն անցյալ տարվա հունվար-փետրվարի համեմատ պակաս է 48.7%-ով: