
Բակո Սահակյանն ընդունել է Երևանի Կոնյակի Գործարանի տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ «Պեռնո Ռիկար» ընկերության մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները: