Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ինչ դիմում ներկայացնել գործատուին, որպեսզի նա կուտակային կենսաթոշակային պահումներ չկատարի Ձեր աշխատավարձից
04/04/2014 20:28
Կիսվել

Ինչ դիմում ներկայացնել գործատուին, որպեսզի նա կուտակային կենսաթոշակային պահումներ չկատարի Ձեր աշխատավարձից

ԻՏՁՄ-ն դիմում ձև է ներկայացրել, որը Ձեր գործատուին ներկայացնելու դեպքում հնարավորություն կտա չկատարել կուտակային կենսաթոշակային մուծումները: Նշվում է, որ ապրիլի 2-ին կայացած ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ մարդու կամքին հակառակ ոչ ոք չի կարող նրա սեփականությունը հանդիսացող աշխատավարձից գանձումներ կատարվել: Դիմումի ձևը հետյալն է:

—————–

Ընկերության անուն
Տնօրեն ___________

Նույն ընկերության աշխատակից
Անուն, ազգանուն, հայրանուն
Հասցե՝ _____________________

ԴԻՄՈՒՄ

Հարգելի ———–

Ինչպես արդեն տեղյակ եք, սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումը, իր որոշման 1-5-րդ կետերով որոշել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, 49-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 6-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին մասը, 76-րդ հոդվածի 2-րդ մասը  ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

ՀՀ սահմանադրական դատարանը սույն Որոշման 7-րդ կետով՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը:

Սակայն սույն Որոշման 6-րդ կետով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել եւ կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան։

Սույն Որոշման 8-րդ կետով ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սա նշանակում է, որ սույն որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի համաձայն, մարդու կամքին հակառակ չեն կարող նրա սեփականությունը հանդիսացող աշխատավարձից գանձումներ կատարվել, այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից (որոշման եզրափակիչ մասը՝ :

Ելնելով վերոնշյալից խնդրում եմ Ձեզ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրական դատարանի սույն ՈՐՈՇՄԱՆ 6-րդ կետի պահանջներով (որն ուժի մեջ է մտել հրապարկման պահից, տես Որոշման 7-րդ կետ), որպես անմիջական գործող նորմեր, ձեռնպահ մնալ նրանում նշված հոդվածների պահանջները կիրառելուց՝առանց իմ համաձայնության կամ կամքին հակառակ:

Իսկ հայեցողական լիազորություններից օգտվելուց առաջ, խնդրում եմ Ձեզ առաջնորդվել բացառապես ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ձեռնպահ մնալ իմ, որպես Կազմակերպության/ընկերության աշխատողի, աշխատավարձից կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարումներ հաշվարկելուց և փոխանցելուց, քանի դեռ չունեք իմ գրավոր համաձայնությունը դրա վերաբերյալ:

Հարգանքով՝
անուն, ազգանուն
ստորագրություն

Հ.Գ. Սույն դիմումս հաշվի չառնելու դեպքում, օգտվելու եմ դատական պաշտպանության իմ իրավունքից, որը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ:

—————————

«Բիզնես 24» չի կարող երաշխավորել, որ այս դիմումը կօգնի Ձեզ չկատարել կուտակային կենսաթոշակային մուծումները: Ամեն դեպքում, քանի դեռ շարունակվում են ՍԴ որոշման տարբեր մեկնաբանությունները, մենք ցանկանում ենք մեր ընթերցողին տեղյակ պահել բոլոր տեսակետների մասին:

Ցանկանում ենք հիշեցնել նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բոլոր կետերը մինչև սեպտեմբերի 30-ը գործում են: Իսկ դա նշանակում է, որ մուծումները պետք է կատարվեն:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88