
Փետրվար ամսին Հայաստանում 265 նոր ՍՊԸ է գրանցվել
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն 2014թ.-ի փետրվար ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1070 անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ), 7 սպառողական կոոպերատիվ (Ս/Կ), 265 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), 3 Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), 1 Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ), 10 Հիմնադրամ (ՀՄԴ), 32 Հասարակական կազմակերպություն (ՀԿ), 1 Փոքր ձեռնարկություն (ՓՁ):