Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵԿ.  «Հարկային օրենսդրության դրույթներ ֆինանսական կազմակերպությունների համար» թեմայով եռօրյա դասընթաց
15/04/2014 15:06
Կիսվել

ՊԵԿ. «Հարկային օրենսդրության դրույթներ ֆինանսական կազմակերպությունների համար» թեմայով եռօրյա դասընթաց

«ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի մայիսի 6-ից 8-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ֆինանսական կազմակերպությունների համար» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև 2014-ի մայիսի 5-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected]: Դասընթացի արժեքը 24.000 ՀՀ դրամ* է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692: Դասընթացի արժեքի մեջ ներառվում է ուսումնական նյութերի՝ «Հարկեր, տուրքեր և վճարներ (1-ին և 2-րդ մասեր)» ժողովածուի տրամադրումը:

Մայիս 6

18:30-19:15    Թեմա 1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան:
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)
19:20-20:05    Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան:
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00    Թեմա 3. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ՀՀ-ի աղբյուրներից ստացված եկամուտների ԱԱՀ-ով հարկման առանձնահատկությունները:

Մայիս 7

18:30-19:15    Թեմա 4.  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան:
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)   
19:20-20:05    Թեմա 5. Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց ՀՀ-ի աղբյուրներից ստացված եկամուտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները:
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:00    Թեմա 6. Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության վերաբերյալ ՀՀ օրենսդրություն, քննարկում, հարց ու պատասխան:

Մայիս 8

18:30-19:15    Թեմա 7. «Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական համաձայնագրեր»:
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)   
19:20-20:05    Թեմա 7. «Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական համաձայնագրեր»:
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:00    Թեմա 7. «Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական համաձայնագրեր»:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69