Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Գազպրոմ Արմենիա. Ուսումնաճանաչողական այց Գերմանիա
18/04/2014 15:02
Կիսվել

Գազպրոմ Արմենիա. Ուսումնաճանաչողական այց Գերմանիա

INOGATE միջազգային ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Բոնն և Էսեն քաղաքներում ապրիլի 8-ից 12-ը անցկացված գազափոխադրման ասպեկտներին նվիրված ուսումնական-ճանաչողական շրջայցին: Մասնակիցները ծանոթացել են «Գազամատակարարման և ջրամատակարարման ոլորտի մասնագետների գերմանական միավորման» (DVGW) կողմից չափանիշների մշակման, կիրառման ու ինտեգրման գործընթացներին:

Հ.Թադևոսյանը հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ. զարգացման պատմություն, ձեռքբերումներ և հեռանկարներ» զեկույցով, որում ներկայացրել է Ընկերության գործունեությունն ու ծրագրերը, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի շահագործմանը, պահպանմանը, անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետը նաև հատկանշել է, որ գազի հաշվառման համակարգի կատարելագործման, ժամանակակից ծախսաչափ համակարգերի և հաշվառման նորագույն սարքերի ներդրման շնորհիվ Ընկերությունն այսօր ապահովում է գազի սպառման 100 տոկոս հաշվառում, իսկ գազաբաշխման համակարգում փաստացի կորուստները կազմում են շուրջ 2 տոկոս:

Ինչպես ընդգծել է Հ.Թադևոսյանը, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխատակիցների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, ինչպես նաև գազաէներգետիկ ոլորտի համար անհրաժեշտ կադրերի վերապատրաստմանը: Այս նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն համագործակցում է և մասնակցություն է ապահովում միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ կազմակերպվող մասնագիտացված դասընթացների և սեմինարների:
Անդրադարձ է եղել նաև գազափոխադրման ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիական չափորոշիչներին և դրանց տեղայնացման հնարավոր ուղղություններին: Միջոցառման մասնակիցները ծանոթացել են նաև Open Grid Europe GmbH գազափոխադրման ընկերության և Ջերմության ու գազի ինստիտուտի (GWI, Գերմանիայի Դաշնություն) աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին:

Նշենք, որ INOGATE-ը՝ Եվրամիության և գործընկեր երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության միջազգային ծրագիր է: Գործընկեր երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան և Ուզբեկստանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01