Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 423.00+1.50
OIL:  BRENT - 72.90+1.97 WTI - 68.96+1.98
COMEX:  GOLD - 2795.70+0.16 SILVER - 33.76-1.86
COMEX:  PLATINUM - 1017.20-3.76
LME:  ALUMINIUM - 2616.00-1.12 COPPER - 9538.00-0.04
LME:  NICKEL - 15816.00-1.24 TIN - 30950.00-1.52
LME:  LEAD - 2004.00-1.31 ZINC - 3086.50-1.67
FOREX:  USD/JPY - 152.88-0.29 EUR/GBP - 1.0849+0.32
FOREX:  EUR/USD - 1.0849+0.32 GBP/USD - 1.2951-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42141.54-0.22 NASDAQ - 18607.93-0.56
STOCKS US: S&P 500 - 5813.67-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8159.63-0.73 CAC40 - 7428.36-1.10
STOCKS EUR:  DAX - 19257.34-1.13
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
British Petroleum-ը գրանցել է եռամսյակային շահույթի 23% անկում
30/04/2014 09:45
Կիսվել

British Petroleum-ը գրանցել է եռամսյակային շահույթի 23% անկում

Բրիտանական նավթային հսկան՝ British Petroleum (ВР) ընկերությունը, ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 23%-ով և կազմել 3,22 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության պարզաբանմամբ՝ շահույթի անկումը պայմանավորված է նավթի արդյունաբերության ոլորտում ընդհանուր իրավիճակի փոփոխությամբ և ընկերության կողմից իրականացվող որոշ բիզնես նախագծերի դադարեցմամբ:

British Petroleum-ը աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկն է: Այն ներկայացված է աշխարհի շուրջ 80 երկրում:

Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հանդես էր եկել կանխատեսմամբ, ըստ որի՝ մինչև 2035 թվականը համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ տատանումներ չեն սպասվում:

Ընկերությունում նաև վստահ են, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը կպահպանի իր դիրքը նավթի համաշխարհային շուկայում, և «նավթային» տնտեսությունում լուրջ փոփոխություններ չեն լինի:

Հիշեցնենք նաև, որ 2010 թվականին BP-ին պատկանող Macondo նավթատարի վթարի արդյունքում մահացել էր 11 մարդ, և 87 օրվա ընթացքում ծոց էր լցվել 4,9 մլն բարել նավթ:

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45