
Կայացել է հայ-ավստրիական գործարար համաժողով
Մոսկվայում Ավստրիայի դեսպանատունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ, կազմակերպել է հայ-ավստրիական գործարար համաժողով։
Առևտրաարդյունաբերական պալատից հայտնում են, որ համաժողովին մասնակցելու նպատակով Ավստրիայից Հայաստան էր ժամանել 18 ընկերության ներկայացուցիչներ: Հայկական կողմից մոտ 120 ընկերություն գրանցվել էր մասնակցելու համաժողովին։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի և Ավստրիայի գործարար մթնոլորտը, ինչպես նաև գերակա ճյուղերը համագործակցության համար։
Այցի շրջանակներում ավստրիացի գործարարները հանդիպում են ունեցել համապատասխան հայ գործարարների հետ, քննարկել երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր։