Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ապրիլին առավել զգալի աճել են մրգի, կաթնամթերքի և բանջարեղենի գները
06/05/2014 09:40
Կիսվել

Ապրիլին առավել զգալի աճել են մրգի, կաթնամթերքի և բանջարեղենի գները

Ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 1.8-5.4% գնաճով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-5.4% գնաճ, 6-ում` 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 20.9%, իսկ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ` 5.4% գնաճ: Կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 11.5% և 2.1% գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում՝ 10.7% գնանկում և 1.8% գնաճ:

Ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի`0.2%, հրուշակեղենի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի`0.3% գնաճ:

Միևնույն ժաանակ, ապրիլին, նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ, մսամթերքի գները նվազել են 1.7%-ով, իսկ այս տարվա մարտ ամսվա համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Ձվի հանրապետական միջին գինը այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, աճել է 6.5%-ով, իսկ այս տարվա մարտի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 6.0%, իսկ այս տարվա մարտի համեմատ`0.7% գնանկում:

Սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ձկնամթերքի և շաքարավազի ապրանքախմբերում ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է 0.2-0.1% գնանկում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2