Կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կլինի կամավոր
Այսօր ՀՀ ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ` 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ քվեարկությամբ, ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ սույն փոփոխությունների արդյունքում Կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կորցնում է պարտադիր բնույթը, և վերածվում կամավորի: Պարտադիր բնույթը կվերականգնվի օրենքն ամբողջությամբ սահմանադրությանը համապատասխանեցնելուց հետո: