
ԿԲ. 2014թ.-ին գյուղատնտեսության ոլորտում աճը կկազմի 4.5-6.5%
2014 թվականին մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում աճը կկազմի 4.5-6.5%: Աճին կնպաստի ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը` պայմանավորված վերջին տարիներին պետական և մասնավոր հատվածի կողմից ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում ջերմոցային տնտեսությունների ընդլայնմամբ, ցանքատարածությունների, բերքատվության և անասնագլխաքանակի աճով: Նման կանխատեսում է ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել էր 7.1%-ով և կազմել 918,6 մլրդ ՀՀ դրամ: