Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԺ-ում սկսվել են Բյուջե 2013-ի կատարման մասին հաշվետվություն քննարկումները
26/05/2014 18:22
Կիսվել

ԱԺ-ում սկսվել են Բյուջե 2013-ի կատարման մասին հաշվետվություն քննարկումները

Մայիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ:

«2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եվ պակասուրդ) հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ներկայացնելով 2013 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ գլխավոր գանձապետը նշեց, որ 2013 թվականին գրանցվել է 3.5% տնտեսական աճ, որի ձեւավորմանը հիմնականում նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրված աճը: 2013 թվականի ընթացքում միջին գնաճը կազմել է 5.8%, 12-ամսյա գնաճը՝ 5.6%: Հաշվետու տարում միջին ամսական աշխատավարձը անվանական արտահայտությամբ աճել է 6 %-ով՝ կազմելով 158 հազար 239 դրամ: Գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով՝ կազմելով 16.2%:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների թվային ցուցանիշներին՝ պարոն Ջանջուղազյանը նշեց, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է մոտ 41 մլրդ դրամով եւ կազմել է 1 տրիլիոն 74 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 54 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 20 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների մասով: 2013 թվականի փաստացի եկամուտները կազմել են մոտ 1 տրիլիոն 71 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 125 մլրդ դրամով կամ 13.2% -ով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների մոտ 13.9% աճով: Հաշվետու տարում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100%-ով: Նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել նաեւ մյուս եկամտատեսակների մասով, մասնավորապես այլ եկամուտներն աճել են 16.3%-ով կամ 8 մլրդ դրամով, պետական տուրքերը` 14.0%-ով կամ 3.5 մլրդ դրամով: Միեւնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 29%-ով կամ 5.4 մլրդ դրամով: ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտների 93.4%-ն ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: 2013 թվականին պետական բյուջե է մուտքագրվել 57.2 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.3%-ը:

Ներկայացնելով պետական բյուջեի ծախսերի թվային ցուցանիշները՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 143 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 90.8% կատարողական: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով, առանց որոնց ծախսերի? կատարողականը կազմում է 98.6%: 2013 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը հատկացվել է 1 տրիլիոն 15.4 մլրդ դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 98%-ը: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով հաշվետու տարում պետական բյուջեից տրամադրվել է մոտ 215 մլրդ դրամ կամ բյուջեի ընթացիկ ծախսերի 21.2%-ը: Այս ուղղությամբ ծրագիրը կատարվել է 98.1%-ով. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 5.2%-ով: 2013 թվականի պետական բյուջեն կատարվել է 71.5 մլրդ դրամ պակասուրդով՝ ապահովելով ծրագրի մոտ 38.8% կատարողական:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

«Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը` ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ներկայացնելով 2013 թվականի պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերն ու բյուջեի պակասուրդը` նրանք հայտնեցին, որ ամրագրված ցուցանիշները արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Արթուր Ջավադյանը նաեւ ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի 2013թ.վարչական ծախսերի նախահաշվի եվ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝ նշելով, որ ԿԲ 2013 թ.–ի վարչական ծախսերը նախահաշվի նկատմամբ կատարվել են 96%-ով, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 98%-ով:

Նույն օրը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը անդրադարձան ծախսային մասի առանձին ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

2013 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է 17 ծրագրեր: Ծախսը կազմել է 8, 27 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 1,6 մլրդ դրամով ավել է: Փրկարար ծառայության համակարգի պահպանման նպատակով հաշվետու տարում ծախսվել է 5.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 98.9%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 22.7%-ով: Հիդրոօդերեւութաբանության ծառայությունների ծախսերը կազմել են 594.3 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 11.4%-ով:

ՀՀ ոստիկանությունը իրականացրել է 19 ծրագրեր: Ծախսը կազմել է 49.5 մլրդ դրամ՝ ապահովելով 97,6% կատարողական: Հասարակական կարգի պահպանության նպատակով ծախսվել է 27,7 մլրդ դրամ, Ճանապարհային ոստիկանության ոլորտում՝ 11,8 մլրդ դրամ, շենք-շինությունների պահպանման նպատակով՝ 1,5 մլրդ դրամ:

ՀՀ ազգային անվտանգությունն իրականացրել է 5 ծրագրեր: Ծախսը կազմել է 16.8 մլրդ դրամ՝ ապահովելով 99.4% կատարողական: 2012 թվականի համեմատ ազգային անվտանգության բնագավառի ծախսերն աճել են 25.2%-ով:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58