Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ազգային ժողովում շարունակվել է «Բյուջե 2013»-ի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
11/06/2014 20:13
Կիսվել

Ազգային ժողովում շարունակվել է «Բյուջե 2013»-ի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Հունիսի 11-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի վերջնական տարբերակը: Կազմակերպված քվեարկության արդյունքում փաթեթն ընդունվեց:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները շարունակեցին ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խոսելով բյուջեի կատարողականից? պարոն Նահապետյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում պաշտպանության բնագավառի ծախսերը եղել են օրինական եւ հիմնավոր: Հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, եւ այդ առումով հանձնաժողովը ստացել է բոլոր հարցադրումների պատասխանները:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելը կնպաստի արտագաղթի եւ գործազրկության նվազեցմանը: Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկել 2013 թ.-ի բյուջեի նախագծին այն հիմնավորմամբ, որ այն չէր կարող հաղթահարել երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները: Ըստ խմբակցության ներկայացուցչի՝ 2013 թ.ի բյուջեի կատարողականը վերահաստատում է, որ իրենց մոտեցումները ճիշտ են եղել:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական աճ չի գրանցվել, չի կատարվել բյուջեով նախատեսված արտահանման աճի ցուցանիշը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Ըստ խմբակցության քարտուղարի՝ հաշվետու տարում թեեւ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բայց աճը, այդուհանդերձ, շարունակվել է: Նշվեց, որ տնտեսական աճի դանդաղեցման պատճառ են դարձել հարեւան երկրներում, հետեւաբար նաեւ ՀՀ-ում գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը: Պարոն Մելիքյանը վստահեցրեց, որ նոր կառավարությունը կբարելավի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

Ամփոփելով բյուջեի կատարման տարեկան քննարկումը՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2013 թվականին հիմնականում վարչարարության բարելավման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտների՝ մասնավորապես հարկային եկամուտների ամբողջական կատարումը, ինչի արդյունքում ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված տոկոսային աճի փոխարեն բարելավել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ նախորդ տարվա համեմատությամբ ապահովելով 1.5 տոկոս աճ: Ըստ Գագիկ Խաչատրյանի՝ բյուջետային ծախսերի կատարման գործընթացը տարեցտարի բարելավվել է, բարձրացել է դրա թափանցիկության աստիճանը:

Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 12-ի ԱԺ նիստում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45