Հայաստանում աճել է օնլայն բանկային ծառայությունների պահանջարկը
Հայաստանյան բանկերի կողմից իրենց հաճախորդներին առաջարկվող բանկային հեռակառավարվող սպասարկման համակարգերի միջոցով հաճախորդների նախաձեռնած ընդհանուր վճարումները 2013 թվականի ընթացքում ավելացել են 47%-ով և կազմել 6.0 տրլն դրամ, իսկ քանակն ավելացել է 47%-ով` կազմելով 5.5 մլն:
Նշված վճարումները հաճախորդների կողմից իրականացվել են բանկ-հաճախորդ համակարգերով (վճարումների ծավալը կազմել է 4.6 տրլն դրամ), ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 1.4 տրլն դրամ), ինչպես նաև հեռախոսային-բանկինգ ծառայության միջոցով (վճարումների ծավալը կազմել է 3.9 մլրդ դրամ):
Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները՝ հաճախորդների կողմից բանկ-հաճախորդ համակարգով և ինտերնետ-բանկինգ ծառայության միջոցով իրականացված մեկ վճարման միջին գումարը կազմել է 1.1-ական մլն դրամ, իսկ հեռախոսային բանկինգի միջոցով` 152 հազար դրամ: