Սերժ Սարգսյան. Մաքսային Միության ավտոմեքենաների մաքսազերծման բարձր դրույքաչափերին Հայաստանը անցում կկատարի 5-10 տարում
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրային Հեռուստատեսություն: Այցի շրջանակներում նախագահը «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է Նվեր Մնացականյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, խոսելով Մաքսային Միությունում ապրանքների ներմուծման բարձր դրույքաչափերի մասին, նշել է, որ իհարկե, տարբերություններ կան, բայց դրանք հսկայական չեն:
Բերելով ավտոմեքենաների ներմուծման օրինակը` նախագահն համաձայնել է, որ դրանք Մաքսային Միությունում բավական բարձր են, սակայն այդ դրույքաչափերի կիրառումը հետաձգվելու է 5-10 տարով, որոնց ընթացքում աստիճանաբար անցում կկատարվի ՄՄ դրույքաչափերին: Նախագահն ավելացրել է, որ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում նույն քաղաքականությունն է որդեգրվելու: