20/06/2014 09:15
Չինական յուանը «գրավել է» նաև Ֆրանկֆուրտը
Չինաստանի կենտրոնական բանկը աստիճանաբար ընդլայնում է երկրի ազգային արժույթի՝ յուանի միջազգայնացման գործընթացը: Եվրոպական խոշոր առևտրային կենտրոններից ևս մեկը՝ Ֆրանկֆուրտը, սկսել է յուանով գործարքներ կնքել «պարզեցված տարբերակով»:
Ըստ վերլուծաբանների՝ առաջիկա տարիներին չինական յուանը կանցի զարգացման երեք փուլ՝ սկզբում կդառնա միջազգային առևտրային արժույթ, հետո՝ ներդրումային արժույթ, իսկ վերջում արդեն՝ միջազգային պահուստային արժույթ:
Առաջին փուլի հետ կապված արդեն իսկ կան դրական արդյունքներ: 2013 թվականի արդյունքներով, ըստ SWIFT ֆինանսական խմբի հաշվետվության, յուանը դարձել է 10 ամենաակտիվ վաճառվող արժույթներից մեկը:
Յուանի դերը որպես ներդրումային արժույթ ևս աճում է:
Ներկա դրությամբ կա չինական յուանի չորս օֆշորային կենտրոն՝ Հոնկոնգ, Սինգապուր, Լոնդոն, Թայվան:
Չինաստանը այլ երկրների ավելի քան 20 կենտրոնական բանկերի հետ կնքել է արժութային սվոփ-գործարքներ:
22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
Արծաթ
765.23
-36.68
19:11 22/06/26
18:26 22/06/26
17:50 22/06/26
