Ուգանդան իր երկաթուղային ցանցի կառուցումը «վստահել է» Չինաստանին
Ուգանդան մտադիր է մրցույթ հայտարարել չինական ընկերությունների համար` երկրում երկաթուղային ցանցի զարգացման նպատակով: Մրցույթի հաղթող ընկերությունը հնարավորություն կստանա իրականացնելու շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումային ծրագիրը: Սպասվում է, որ մրցույթին կմասնակցի չինական 6 ընկերություն:
Ուգանդան նախատեսում է երկաթուղային ցանցի զարգացման ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ընդլայնել իր առևտրային կապերը հարևան երկրների հետ:
Մրցույթի անցկացման նպատակով Ուգանդայի և Չինաստանի կառավարություններն արդեն իսկ ստորագրել են համապատասխան համաձայնագիրը: