Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Հյուսիս-հարավ» ծրագիրը բաց ու հասանելի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար
23/06/2014 14:38
Կիսվել

«Հյուսիս-հարավ» ծրագիրը բաց ու հասանելի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության շրջանակն ընդլայնելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները բացառելու նպատակով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպել էր  ճանաչողական այց, որին մասնակցեցին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց «Հյուսիս-հարավ» ծրագրի վերաբերյալ անաչառ և ճշգրիտ տեղեկատվության տարածման և լուսաբանման ապահովումը:

« Կան մարդիկ, որոնք ինքնահաստատվում են՝ այս ծրագիրը վարկաբեկելով: Չեմ ուզում, որ այս ծրագրի հետ կապված լինեն անհեթեթ հայտարարություններ, քանի որ սա ոչ միայն ազգային, այլև պետական նշանակություն ունեցող ծրագիր է: Մենք աշխատելու ենք բաց և թափանցիկ։ Համոզվելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել մեզ և ստանալ ցանկացած հարցի պատասխան: Ոչ մեկին վերապահված չէ պետության գումարները ծախսել աննպատակ և չարաշահումներ անել »,- նշեց նախարարը:

Իսկ որպեսզի Ճանապարհի շինարարության վերաբերյալ այլևս սխալ մեկնաբանություններ ու անհիմն քննադատություններ չհնչեն, նախարարն առաջարկեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ կասկածներ ունեն ծրագրի վերաբերյալ, իրենց կողմից հրավիրված փորձագետների մասնակցությամբ դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հյուսիս-հարավ» ԾԻԳ-ի մասնագետներին:

Այցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հուզող ու հետաքրքրող ցանկացած հարց ուղղել ծրագրի պատասխանատուներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Նրանք այցելեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում կառուցվող Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներ, տեղում ծանոթացան կատարվող շինարարության ընթացքին, եղան բետոնի արտադրման գործարանում, Ագարակի հնավայրում, ուր ճանապարհահատվածի լայնացման առնչությամբ՝ հնագիտական պեղումներ են կատարվում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը շահագրգռված է, որպեսզի   «Հյուսիս-հարավ» ծրագրի շինարարության  ընթացքը բաց ու հասանելի լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ուստի, ցանկացած հարցի սպառիչ պատասխան տալուց բացի, պարբերաբար կանցկացվեն  նաև  այցեր շինհրապարակներ, հանդիպումներ շինաշխատանքներում ներգրավված մասնագետների հետ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2