Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Կարեն Ճշմարիտյանը և Ջոն Հեֆերնը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները
23/06/2014 17:56
Կիսվել

Կարեն Ճշմարիտյանը և Ջոն Հեֆերնը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները

Հունիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության այլ աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակայությունները, անդրադարձել Հայաստանի գործարար միջավայրին, ներդրումային դաշտին: Նախարարը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունները, նշել, որ բարձր է գնահատում համատեղ աշխատանքը, ԱՄՆ դրական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, ինչի մասին են  վկայում առկա արդյունքները:

Գոհունակություն հայտնելով արդյունավետ համագործակցությունից՝ դեսպան Հեֆերնը հավաստիացրել է, որ այսուհետ ևս պատրաստ են շարունակել աշխատանքը` հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման, մարդու իրավունքների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիացիայի, ինովացիոն ոլորտի, առկա վարչարարական խնդիրների վերացման և հարկման մեխանիզմների մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է ինովացիոն ոլորտը Հայաստանում և նշել, որ հարկավոր է միավորել կապիտալը և ինտելեկտը, որպեսզի բիզնեսները ներգրավեն ինովացիոն բնագավառ և ինովացիաները ներդրվեն բիզնեսի մեջ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել երկկողմ գործակցության հեռանկարները և հետագա ծրագրերը ամենատարբեր բնագավառներում:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6