Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ազգային Ժողովում քննարկվել են տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները
24/06/2014 19:06
Կիսվել

Ազգային Ժողովում քննարկվել են տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները

Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը հաստատելու համար: ՀՀ ԿԳՆ 2 տարի առաջ դիմել է բուհերին՝ բուհական մասնագիտությունների ցանկի հստակեցման նպատակով: Ի թիվս այլ բուհերի՝ տնտեսագիտական համալսարանը նույնպես անցկացրել է քննարկումներ, որոնց արդյունքում ձեւավորվել է մասնագիտական հստակ տեսակետ:

Տնտեսագետ-գիտնականները ներկայացրին իրենց հավաքական տեսակետը՝ կարծիք հայտնելով, որ տնտեսագիտական մասնագիտությունների ցանկը կազմելիս պիտի առաջնորդվել աշխատաշուկայի պահանջով եւ չսահմանափակել ցանկը:

ՀՀ ԿԳ նախարարության տեսակետը ներկայացրեց նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել: Ըստ նախարարի՝ Հայաստանում տնտեսագիտության ոլորտում առկա 18 մասնագիտությունների փոխարեն այժմ առաջարկվում է 6-ը: Նրա խոսքով՝ կրթությունն ամբողջ աշխարհում զարգանում է, փոխվում են միջազգային կրթության չափորոշիչները եւ բուհական մասնագիտությունների ցանկերը կազմվում են՝ ելնելով ժամանակի պահանջից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանեց ԱԺ պատգամավորների եւ տնտեսագետների հարցերին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11