
Մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները չեն ազատվի նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից
Այսօր կայացած նիստի ընթացքում Կառավարությունը քննարկել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են նախորդ տարվա արդյունքով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: Գործադիրը նպատակահարմար չի համարել առաջարկության ընդունումը և հանգամանորեն ներկայացրել է իր առարկությունները: