
Forbes. Ովքե՞ր են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ հայտնիների վարկանիշը: Այն գլխավորում է 32-ամյա ամերիկյան երգչուհի Բեյոնսեն: 2013 թվականին նա աշխատել է շուրջ 115 մլն ԱՄՆ դոլար:
Վարկանիշի երկրորդ տեղում սպորտի ոլորտը ներկայացնող բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, երրորդ տեղում՝ երաժշտության ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Dr. Dre-ն:
Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև հաղորդավարուհի Օֆրա Ուինֆրին, հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսը, Jay-Z-ն, սպորտի ոլորտի ներկայացուցիչ Ֆլոյդ Մեյուեզերը, Ռիհաննան, Քեթի Պերին և Ռոբերտ Դաունի-կրտսերը: