Հայաստանից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը աճել է 25%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին հինգ ամսվա համար մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 92,75 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2013 թվականի համեմատ աճել է շուրջ 25%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 12%-ով և կազմել 123,5 մլն դոլար: