Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Նոր սերնդի ՀԴՄ-ների ՓՄՁ-ների համար սահմանված գները և ներդրման ժամկետները
03/07/2014 16:26
Կիսվել

Նոր սերնդի ՀԴՄ-ների ՓՄՁ-ների համար սահմանված գները և ներդրման ժամկետները

Այսօր կայացած նիստի ընթացքում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:

Կառավարության նիստից հետո ֆինանսների փախնախարար Արմեն Ալավերդյանը մանրամասնել է, որ ՓՄՁ-ների համար կառավարությունը մասնակիորեն կվճարի ՀԴՄ-ների գինը: Այսպիսով, 30-58.5 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար նոր սերդնի ՀԴՄ-ն կարժենա 150 000 դրամ՝ տեղադրման ժամկետը մինչև 2014թ. օգոստոսի 1: 10-30 մլն շրջանառություն ունեցողների համար ՀԴՄ գինը կկազմի 120 000 դրամ՝ տեղադրման ժամկետը՝ մինչև 2014թ.-ի հոկտեմբերի 1: Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողների համար ՀԴՄ արժեքը կկազմի 80 000 դրամ՝ տեղադրման ժամկետը՝ մինչև 2015թ.-ի հունվարի 1:

Հիշեցնենք, որ խոշոր ընկերությունները ՀԴՄ-ների համար վճարել են 370 000 դրամ, իսկ ԱԱՀ վճարողները՝ 280 000 դրամ: Այս պահի դրությամբ Հայաստանում տեղադրված է նոր սերնդի 8 000 ՀԴՄ:

Վարչապետի խոսքերով՝ ՓՄՁ-ների աջակցման սույն ծրագիրի իրականացման համար կառավարությունը կհատկացնի 4.3 մլրդ դրամ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85