Հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 67 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 67,36 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 1%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: