Հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 156,9 մլն դոլարի տրանսպորտային միջոց
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստան են ներմուծվել 156,90 մլն ԱՄՆ դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 7.9%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Հարկ է նշել, որ մեր երկրի ներմուծման կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 9,2%-ը: