Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հովիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր գյուղեր
07/07/2014 14:01
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր գյուղեր

Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների` մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի: Հովիկ Արբրահամյանը հանձնարարել է, որպեսզի ճանապարհահատվածն ամբողջովին շահագործման հանձնվի մինչև օգոստոսի վերջ:

Ներկայում ճանապարհի հողային աշխատանքների 90 տոկոսն ամբողջությամբ ավարտված է, մոտ 250 մետր երկարությամբ հատվածում կառուցվում է 5-10 մետր բարձրությամբ պատ, որը թույլ չի տա, որպեսզի ճանապարհը տեսանելի լինի հակառակորդի դիպուկահարների կողմից:

Այլընտրանքային ավտոճանապարհի երկարությունը 3,2 կմ է, այն կառուցվում է անվտանգության նկատառումներով, քանի որ ներկայում շահագործվող ճանապարհը գտնվում է հակառակորդի կրակի հասանելիության գոտում:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է Մովսես համայնք, այցելել է տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, զրուցել բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին:

Դիմելով մովսեսցիներին՝ վարչապետը նշել է. «Մենք ձեզ համարում ենք սահմանապահներ և մեծապես կարևորում ենք ձեր ներկայությունն այս համայնքում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր հարցում լինելու ենք ձեր կողքին: Պետք է խնդրեմ, որպեսզի չհուսահատվեք, չհուսալքվեք: Գիտեք՝ թշնամին ամեն ինչ անում է, որպեսզի մեր սահմանամերձ գյուղերը դատարկվեն, ժողովուրդը ստիպված լքի գյուղը. դա է իրենց ծրագիրը: Մենք ամեն ինչ պետք է անենք, աջակցենք ձեզ, որպեսզի կարողանաք դիմակայել: Սահմանամերձ գյուղերին ես միշտ ասում եմ սահմանապահ գյուղեր: Իհարկե մենք մեր բանակով ապահովելու ենք ձեր անվտանգությունը, բայց ձեզնից շատ բան է կախված, որպեսզի կարողանաք դիմակայել: Մենք ունենք նաև բազմաթիվ արտաքին ու ներքին խնդիրներ, բայց փորձելու ենք դիմակայել այդ մարտահրավերներին, և այստեղ շատ կարևոր է մեր ազգաբնակչության, սահմանապահ գյուղերի մարտունակ ոգին, նվիրվածությունը մեր երկրին ու հողին»: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ առաջնահերթություն է տրվելու սահմանապահ գյուղերին և գործադիրը փորձելու է բազմաթիվ ծրագրերով աջակցել նրանց:

Անկաշկանդ զրույցում մովսեսցիները բարձրացրել են տարբեր՝ կոմբայնի բացակայության, ոռոգման ջրի, գազամատակարարման սպասարկման համար վճարվող գազի տարեկան, սահմանամերձ գյուղերի ուսանողների ուսման վարձերին, համայնքի մանկապարտեզը գույքով համալրելուն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նախ տեղեկացրել է, որ կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել՝ Մովսեսին նոր կոմբայնով ապահովելու համար: Անդրադառնալով գազամատակարարման սպասարկման դիմաց վճարվող տարեկան վարձին՝ վարչապետը խոստացել է տրամադրել այդ գումարը և լուծում տալ մանկապարտեզը գույքով ապահովելու խնդրին:

Կառավարության ղեկավարը խոստացել է, որ սահմանամերձ համայնքների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձն այսուհետ կփոխհատուցի կառավարությունը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է նաև պատկան մարմիններին՝ առաջիկայում քննարկել Մովսեսի ոռոգման ջրի խողովակաշարի անցկացման հարցը, ներկայացնել նախահաշիվ ու համապատասխան նախագիծ:

Կառավարությունն առաջիկայում կքննարկի նաև սահմանամերձ համայնքների բնակիչներին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներն առաջնահերթ կերպով հատկացնելու հնարավորության հարցը:

Մովսեսից վարչապետն ուղևորվել է Վերին Կարմիրաղբյուր համայնք, որտեղ ևս հանդիպել է տեղի բնակիչներին: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ համայնքն առաջիկայում կհամալրվի նոր կոմբայնով: Բնակիչները բարձրացրել են տարբեր արտոնություններից օգտվելու մասին հարցեր, ինչին ի պատասխան՝ վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել հարցը, որպեսզի Վերին Կարմիրաղբյուրը ևս ընդգրկվի սահմանամերձ գոտիների ցանկում:

Ամփոփելով այցը՝ լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է. «Սահմանամերձ գոտիներում աշխատանք կատարվում է, օրինակ Վերին Կարմիրաղբյուրում այժմ ընթացքում է 4 ծրագիր: Միաժամանակ, մենք պարտավոր ենք պարբերաբար այցելել սահմանապահ գյուղեր: Այս մարդիկ համարձակ են, քանի որ ապրում են կրակի ներքո և այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք լինենք նրանց կողքին: Եվ Մովսեսում, և Վերին Կարմիրաղբյուրում պետք է իրականացնենք ծրագրեր, ժամկետների առումով կանցկացնենք խորհրդակցություն և ըստ ժամանակացույցի՝ ինչ որ խոստացվել է՝ կիրականացվի: Պետք է նաև այնպիսի ծրագրեր իրագործենք, որոնք կստեղծեն աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները չլքեն համայնքը: Ես դեմ եմ, որպեսզի որևէ սահմանամերձ գյուղ դատարկվի, եթե նույնիսկ աշակերտների թիվը պակասի՝ պետք է լրացուցիչ ֆինանսներ հատկացնենք՝ դպրոցը պահպանելու համար: Կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի մեր սահմանապահ բոլոր գյուղերին»: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գոտու բնակիչներին՝ հակառակորդի կրակից տուժած բնակարանների վերանորոգման հարցում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11