Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 376.75-1.25
EUR BUY - 436.00+4.00 EUR SELL - 442.00+5.00
OIL:  BRENT - 94.58-15.21 WTI - 96.34-16.72
COMEX:  GOLD - 4802.00+3.37 SILVER - 76.17+4.83
COMEX:  PLATINUM - 2030.50+3.22
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.4-0.90 EUR/GBP - 1.1667+1.18
FOREX:  EUR/USD - 1.1667+1.18 GBP/USD - 1.3392+1.29
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56308.42+5.39 TOPIX - 3775.30+3.32
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.02+3.09 SSEC - 3995.00+2.70
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
08/04/2026  CBA:  USD - 376.32-0.15 GBP - 505.74+7.26
08/04/2026  CBA:  EURO - 439.84+4.94
08/04/2026  CBA:  GOLD - 55797-357 SILVER - 872.4+13.15
Գովազդի մասին օրենքի փոփոխությունները կկրճատեն տնտեսվարողների ծախսերը
31/07/2014 16:19
Կիսվել

Գովազդի մասին օրենքի փոփոխությունները կկրճատեն տնտեսվարողների ծախսերը

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:

Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի օրենքի նախագիծը:

Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը: Այս դեպքում ևս կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նախագծի իր տարբերակը, որի ընդունմամբ ընդունելի կհամարի պատգամավորների նախաձեռնությունը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

08/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.32
-0.15
Եվրո (EUR)
439.84
+4.94
Ռուբլի (RUR)
4.7914
+0.0344
Լարի (GEL)
139.77
-0.16
55797
-357
Արծաթ
872.4
+13.15