
Մեր երկրի արտաքին պետական պարտքը կազմում է 3,85 մլրդ դոլար
Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 850 մլն 443 հազար ԱՄՆ դոլար, որի 67.5%-ը կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Համաշխարհային բանկին բաժին է ընկնում մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքի 41.5%-ը, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 12.8%-ը, իսկ Եվրամիությանը՝ 2.3%-ը:
Միևնույն ժամանակ, երկկողմանի վարկային ծագրերի մասնաբաժինը կազմել է 14.5% (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա):
Նշենք, որ 2013 թվականին վերջին արձանագրված ցուցանիշի համեմատ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքը կրճատվել է շուրջ 1,2%-ով: