
Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 11.4%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 11.4%-ով և կազմել 22 540.9 տոննա:
Միևնույն ժամանակ մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 20.8%-ով և կազմել 2 850.5 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 20.6%-ով և կազմել 266.8 տոննա: