Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2012
2012 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Էլվին Ռոտը, Լլոյդ Շեփլինը
Ամերիկացի տնտեսագետներ Էլվին Ռոտը և Լլոյդ Շեփլինը Նոբելյան մրցանակի արժանացել են գործնականում շուկայական ինստիտուտների նախագծման տեսության համար։ Էլվին Ռոտը ներկայացնում է Հարվարդի համալսարանը, իսկ Լլոյդ Սթաուել Շեպլը՝ Կալիֆորնիայի համալսարանը:
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: