Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 2004
2004 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Ֆին Կիդլանդը և Էդվարդ Պրեսկոտը
Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսական քաղաքականության վրա ժամանակի գործոնի ազդեցության ուսումնասիրության և գործարար ցիկլերի շարժման ուժերի հետազոտության համար: Ֆին Կիդլանդը նորվեգացի տնտեսագետ է: Կարնեգի-Մելլոն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Էդվարդ Պրեսկոտը ամերիկացի տնտսագետ է: Փիլիսոփայության դոկտորի իր աստիճանը ևս ստացել է Կարնեգի-Մելլոն համալսարանում: Դասավանդել է Արիզոնայի համալսարանում:
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվական ից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: