Prada-ն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
Իտալիայի իշխանությունները կասկածում են Prada նորաձևության տանը և ընկերության սեփականատերերին՝ Միուչի Պրադային և նրա ամուսնում՝ Պատրիցիո Բարտելիին, հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այս մասին գրում է BBC News-ը՝ տեղեկացնելով, որ երկրի հարկային ծառայությունը մեկնարկել է ընկերության ֆինանսական հաշվետվությունների և սեփականատերերի բանկային հաշիվների ուսումնասիրություն:
Հարկ է նշել, որ Prada ընկերոթյունը արդեն իսկ տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որում նշվում է, որ ներկայացված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: Ընկերության սեփականատերերը հրաժարվել են հանդես գալ մեկնաբանություններով:
Նշենք, որ 2014 թվականի հունվարին Prada ընկերությունը վերադարձրել էր իր ակտիվները Իտալիա: Մինչ այդ, շուրջ 10 տարի, ընկերությունն իր ակտիվները պահում էր Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում: