Աջակցություն ֆերմերներին՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու համար
Այսօր կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բելոռուսական ձեռնարկություններից պետական աջակցությամբ Հայաստան են ներկրվում տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ:
2014թ. ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ են դիմել բազմաթիվ համայնքների ղեկավարներ և ֆերմերներ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նաև «Ռոստսելմաշ» ընկերության կոմբայններ:
Այս ձեռնարկության արտադրանքը հայտնի է մեր երկրում, «Ռոստսելմաշն» ունի պաշտոնական ներկայացուցիչ, ինչը հեշտացնում է երաշխիքային սպասարկումը: Հաշվի առնելով այս իրողությունը, բելոռուսական «Մինսկի տրակտորի գործարան», «Բոբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» ԲԲԸ-ների շարքում ավելացվել է կոմբայն արտադրող ռուսական «Ռոստսելմաշ» ՍՊԸ-ի անունը: