Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1991
1991 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Ռոնալդ Կոուզը
Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է տնտեսության ընդհանուր ինստիտուցիոնալ կառուցվածքում տրանսակցիոն ծախսերի և գույքային իրավունքների նշանակության բացահայտման համար: Ռոնալդ Կոուզը բրիտանացի տնտեսագետ է, երկար տարիների աշխատել է Չիկագոյի համալսարանում: Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ:
Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:
«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ: