
Հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 245 մլն դոլարի տրանսպորտային միջոց
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստան են ներմուծվել 245,32 մլն ԱՄՆ դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 6,7%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Հարկ է նշել, որ մեր երկրի ներմուծման կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 8,7%-ը: