Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
2010-2014թթ. ՀՀ է ներկրվել 467 միավոր գյուղտեխնիկա
03/11/2014 10:22
Կիսվել

2010-2014թթ. ՀՀ է ներկրվել 467 միավոր գյուղտեխնիկա

Հոկտեմբերի 31-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանի ասուլիսը:  

Ամփոփելով ոլորտում կատարված աշխատանքները` նա մասնավորապես նշել է, որ 2013-2014թթ. Բելառուսի Հանրապետությունից մեր երկիր է ներկրվել և ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով ՓՄՁ ԶԱԿ  հիմնադրամի կողմից շուկայականից անհամեմատ` մոտ 30 տոկոս ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվել 288 միավոր  “ՄՏԶ 82.1” մակնիշների տրակտորներ, 20 հավաքիչ-մամլիչներ, 20  կուլտիվատորներ, 40 գութաններ, 34 հատ կարտոֆիլաքանդիչներ և կարտոֆիլատնկիչներ, 16 միավոր շարքացաններ և այլն: Տեխնիկան տրամադրվում է  ուղղակի վաճառքի և լիզինգային եղանակով` տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, 20 տոկոս կանխավճարով, մարման ժամկետը կազմում է 6 տարի` տրակտորների, 3 տարի` հարակից սարքավորումների համար:    

Տեսչության պետի խոսքով` 2010-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին և մարզերի արոտօգտագործողների միավորումներին է տրամադրվել 467 միավոր գյուղտեխնիկա, որից 115 միավոր “ՄՏԶ 82.1”  մակնիշների տրակտորներ, որոնց դիմաց օգտագործողները վճարում են միայն այդ տեխնիկայի արժեքի 20 տոկոսը:  

«ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օգտագործվող տրակտորների մոտ  50 տոկոսը բելառուսական “ՄՏԶ 82.1” մակնիշի են, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  հանրապետությունում հնարավորություն ստեղծելու տրակտորների հավաքման և տեխնիկական սպասարկման հայ-բելառուսական  համատեղ ձեռնարկություններ հիմնելու մասին», – տեղեկացրեց Վարդան Ղուշչյանը:      

Տեսչության պետը հավելեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հանրապետություն կներկրվի 4 միավոր հացահատիկահավաք կոմբայն, որին կհաջորդի ևս 8 կոմբայնի ներկրումը: Կոմբայնները, որոնց արժեքը կազմում է 30.5 մլն դրամ, կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով, 9 % տարեկան տոկոսադրույքով և 20% կանխավճարով:  

Վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան պարտադիր զննման պահանջը, ինչպես նաև պարզեցվել է գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը: 

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64