Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Այս տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 36 հազար ավտոմեքենա
11/11/2014 22:51
Կիսվել

Այս տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 36 հազար ավտոմեքենա

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստան է ներմուծվել 35 հազար 901 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների թիվն աճել է 7776-ով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից` Հայաստան առավել շատ շարունակում են ներմուծվել համեմատաբար էժան ավտոմեքենաներ:

Հաշվետու ամիսներին մեր երկիր ներմուծված ավտոմեքենաների կեսից ավելին (22 հազար 450 ավտոմեքենա) եղել են մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:

Միևնույն ժամանակ, ներմուծվել է 5-10 հազար դոլար արժողությամբ 8300 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 2132 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 2019 ավտոմեքենա և 30 հազար դոլարից ավել արժողությամբ`  1000 ավտոմեքենա:

Ռուսական արտադրության են եղել հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մոտ 2%-ը:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան էր ներմուծվել 41 հազար 102 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 6430-ով:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ներմուծվել էր 34 հազար 672 ավտոմեքենա, 2011 թվականին՝ 29 հազար 388 ավտոմեքենա, 2010 թվականին՝ 20 հազար 297 ավտոմեքենա, իսկ 2009 թվականին՝ 17 հազար 296 ավտոմեքենա:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88