Տնտեսական հանցագործությունների թիվն ավելացել է
Այս տարվա առաջին ինն ամսում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 694 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 692: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 138: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 97:
Նշենք նաև, որ 2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127 հանցագործություն, 2012 թվականին՝ 770, իսկ 2011 թվականին՝ 1112: