
Բանկերը տրամադրել են 93,3 մլրդ ՀՀ դրամի ոսկու գրավով վարկեր
Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերը տրամադրել են 93,3 մլրդ ՀՀ դրամի ոսկու գրավով վարկեր: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ բանկերի սպառողական վարկերի համախառն ծավալում ոսկու գրավով վարկերը կազմել են 22%:
Նշենք, որ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ բանկերի վարկային պորտֆելում սպառողական վարկերը կազմել են 415,2 մլրդ ՀՀ դրամ:
Սպառողական վարկերի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին ապահովել են քարտային վարկերը (152,7 մլրդ ՀՀ դրամ):