
Հունվար-հոկտեմբերին մեր երկրից արտահանվել են 1,5 մլն դոլարի արվեստի ստեղծագործություններ
Հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել են 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ շուրջ 6%-ով:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանից արտահանվել էին 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2012 թվականին մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլն 14.5 հազար ԱՄՆ դոլար: