Հունվար-հոկտեմբերին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 142,85 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 142,85 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Միայն հոկտեմբերին հասույթը կազմել է 14,89 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ ցուցանիշը աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ կրճատվել մոտ 2%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հասույթը կազմել էր 173,73 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել էր 10%-ով: