Հայաստանում մեկ թափուր աշխատատեղին «բաժին է ընկնում» 33-45 ակտիվ աշխատանք փնտրող
Մեր երկրում մեկ թափուր աշխատատեղին «բաժին է ընկնում» 33-45 ակտիվ աշխատանք փնտրող: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա համեմատ աշխատանքի շուկայում գրանցվել է աշխատուժի պահանջարկի անկում: Արդյունքում, ակտիվ աշխատանք փնտրողների թիվը, մեկ թափուր աշխատատեղի հաշվով, աճել է: Ցուցանիշի առավել բարձր մակարդակ գրանցվել է տարվա առաջին մի քանի ամիսներին, և, մասնավորապես, հունվարին՝ 45, իսկ ամենացածր ցուցանիշը՝ օգոստոսին (33): Սեզոնային գործոններով պայմանավորված՝ մեկ թափուր աշխատատեղին «բաժին ընկնող» ակտիվ աշխատանք փնտրողների թիվը հունվար-օգոստոսին փոքր-ինչ նվազել է՝ տատանվելով 34-ի սահմաններում: