
Ընթացիկ տարում Գերմանիան մեր երկրի տնտեսությունում իրականացրել է 84,0 մլրդ դրամի ներդրում
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Գերմանիան մեր երկրի տնտեսության իրական հատվածում իրականացրել է 84,0 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 16 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների վարկանիշում Գերմանիան երրորդն է՝ Ռուսաստանից և Կիպրոսից հետո:
Հաշվետու ամիսներին գերմանական ներդրումներն ուղղվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հագուստի արտադրությունը, հիմնային մետաղների արտադրությունը, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտները: